Մենք վերահաստատում ենք Հայ ժողովրդի ցեղասպանության և ազգային բռնի տեղահանման փաստի ճանաչումը և դատապարտումը՝ 106-ամյակի նախօրեին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին։

«Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Մենք վերահաստատում ենք Հայ ժողովրդի ցեղասպանության և ազգային բռնի տեղահանման փաստի ճանաչումը և դատապարտումը՝ 106-ամյակի նախօրեին:

Մենք միանում և մեծապես աջակցում ենք հայ ժողովրդի միջազգային պայքարին, որը տարվում է ցեղասպանությունների կանխման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման, ամրագրման և պատմական արդարության հաստատման համար:

Մենք հրավիրում ենք Թուրքիային իր ստանձնած միջազգային պարտավորությունների համապատասխան միջոցառումներ ձեռնարկել ճանաչելու և դատապարտելու  Օսմանյան կայսրության կողմից կատարված հայկական ցեղասպանությունը` սթափ գնահատելով սեփական պատմությունը և հիշողությունը՝ հարգանքի տուրք մատուցելով մարդկության դեմ կատարված այլ զազրելի ոճրագործությունների զոհերի հիշատակին:

Մենք խորապես հավատում ենք, որ նման քայլը կնպաստի երկարատև խաղաղությանը, կայունությանը և մարդու իրավունքներին ամբողջ տարածաշրջանում»: