Իրանում հայտնված հայկական օդանավն արդեն Հայաստանում է

Իրանում հայտնված «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության Boeing օդանավը 2 ամիս անց վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը տեղեկացրել է, որ քրեական գործ է հարուցված, գործել է մի ամբողջ հանցախումբ:

Նա նշել է, որ գործի վերաբերյալ Կոմիտեն հանդես կգա հավելյալ պարզաբանմամբ։

«Այս ամենը համախմբված աշխատանքի արդյունք է: Ընթանում է ներքին քննություն, հարուցվել է քրեական գործ, որի մասով ոչինչ ասել չեմ կարող, քանի որ այլ մարմին է զբաղվում: Մեր քննության արդյունքներն անպայման կներկայացնենք»,- ասել է Տաթևիկ Ռևազյանը: