Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հանդես կգա հայտարարությամբ (տեսանյութ)

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենն «Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների 106-րդ տարելիցի կապակցությամբ հանդես կգա հայտարարությամբ»։

Սպիտակ տան մամուլի քարտուղարն, այնուհանդերձ, չի նշել՝ արդյո՞ք իր ելույթում Բայդենը կօգտագործի «Ցեղասպանություն» եզրույթը:

«Ես ոչինչ չեմ կարող կանխատեսել։ Ես ակնկալում եմ՝ նախագահը հայտարարություն կանի այդ կապակցությամբ, սակայն հայտարարության բովանդակության վերաբերյալ Ձեր ենթադրությունների մասին ես ոչինչ չեմ կարող հաստատել»,- այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Փսակին՝ պատասխանելով լրագրողի հնչեցրած հարցին: