Ինչպես են բերման ենթարկում սյունեցիներին և ի՜նչ հաճույքով են նկարում մարդուն նվաստացնելով տանելը (տեսանյութ)

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի պաշտպան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես  են նվաստացնելով բերման ենթարկում սյունեցիներին: «Ժողովուրդ ջան, տեսեք, թե ինչպես են բերման ենթարկում քաջ ԳՈՐԻՍԵՑԻՆԵՐԻՆ։ Ձեռնաշղթայով, անհամաչափ ուժ կիրառելով և այդ ամենը ՔԿ-ի շենքում: Ո՞ւր էր փախչելու ձեր կառույցից: Խնդրում եմ հատկապես ուշադրություն դարձրեք, թե ի՜նչ հաճույքով են նկարում մարդուն նվաստացնելով տանելը»,- գրել է նա: