ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների հարցի ոդիսականը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը։

Արման Ղուկասյանի հետ խոսեցինք վարչապետի աթոռը զավթածի՝ Սյունիք կատարած այցից, որտեղ գնացել էին նաև ԱՄՆ դեսպանը և ՀՀ նախագահը։ Ի՞նչ նպատակով էին այդ երեքը միաժամանակ այցելել Սյունիք, համաձայնեցվա՞ծ էր նրանց այցը, և արդյո՞ք դա կապ ունի Սյունիքում թշնամուն հողերը զիջելու գործընթացի հետ։

Միևնույն ժամանակ հավակնոտ հայտարարություն արեց նաև ադրբեջանի նախագահը՝ նշելով, թե իրենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի ստեղծման գաղափարը։

Արման Ղուկասյանը քննադատեց հայաստանյան իշխանություններին, որոնք երբևէ չեն պատասխանում ալիևի ագրեսիվ ու հայատյաց հայտարարություններին և դեռ իրենց քայլերով էլ նպաստում են դրանց իրագործմանը։
Անդրադարձանք նաև երեկ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած միջադեպին, որը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց։ Իսկապե՞ս ռուսաստանյան պատվիրակության մոտ տեխնիկական խնդիրեր էին առաջացել, թե ՌԴ պատվիրակությունը պարզապես այդպես պատասխանեց հայաստանյան պատվիրակությանը, որը միաձայն կողմ էր քննարկել Նավալնուն ազատ արձակելու մասին հարցն օրակարգում ընդգրկելուն։

Հաղորդման վերջում անդրադարձանք արտահերթ ընտրություններին, արդյո՞ք ընտրությունները միակ արդյունավետ ճանապարհն է իշխանափոխության համար։

Մանրամասները՝ տեսանյութում