Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է Սյունիքում կատարված դեպքերի առնչությամբ քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել

ՀՀ գլխավոր դատախազությունը Սյունիքում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանությանը հանձնարարել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել, գրել է վարչապետի ընտանեկան՝ «Հայկական ժամանակ» կայքը։

Կայքի հարցին ի պատասխան՝ այդ մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ոստիկանության լրատվականից տեղեկացրել են, որ այս պահի դրությամբ Սյունիքի դեպքերի հետ կապված բերման ենթարկվածներ չկան: