Շտապ Սյունիք են մեկնել ԱԱԾ պետ Արմեն Աբազյանն ու ոստիկանապետ Վահե Ղազարյանը

24Newsի տեղեկությունների համաձայն՝ այս պահին Սյունիք են շտապ մեկնել ԱԱԾ պետ Արմեն Աբազյանն ու ոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Նրանց հետ են, ըստ մեր տեղեկությունների, նաև մեծ թվով հատուկջոկատայիններ։

Հիշեցնենք, որ երեկվանից Սյունիքում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առավոտյան նա այցելել է Ագարակ և Մեղրի համայնքներ, որտեղ նրան տեղի բնակիչները դիմավորել են հայհոյանքներով ու սուլոցներով, թույլ չեն տվել այցելել զոհվածների գերեզմաններ։ Իրավիճակը Սյունիքի մարզում մնում է լարված։