Սյունիքում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաև ԱՄՆ դեսպանը

Hraparak.am-ը հայտնում է, որ բացի այն, որ Սյունիք է մեկնել Նիկոլ Փաշինյանը, այլև հետաքրքիր զուգադիպությամբ մի քանի օր է Սյունիքում է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Իսկ երեկվանից Սյունիք է մեկնել նաև ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Նա երեկ Սիսիանի համայնքապետարանում հանդիպում է ունեցել, հետաքրքրվել է հետպատերազմյան ժամանակաշրջանում համայնքում տիրող իրավիճակով և ներկայացրել է «ԱՄՆ կողմից պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների աջակցմանն ուղղված աշխատանքները, և թե որքան ջանքեր են ներդրվում զոհվածների մասունքների ճանաչման և նույնականացման գործընթացում»։

Սիսիանի համայնքապետարանի կայքում տեղադրված հաղորդագրությունից իմացանք նաև, որ դեսպանը «հետաքրքրվել է նաև Սիսիանում բնակություն հաստատած արցախցիների շրջանում տիրող տրամադրությամբ, արդյո՞ք նրանք պատրաստվում են մնալ Սիսիանում, թե վերադառնալու նպատակ ունեն»: Սյունիքում կարծում են, որ բոլորովին պատահական չէ, որ միաժամանակ Սյունիքում, հայտնվեցին ՀՀ ղեկավարներն ու ԱՄՆ դեսպանը, նրանք վատ կանխազգացումներ ունեն իրենց մարզի նկատմամբ այս անսպասելի հետաքրքրության հետ կապված։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում