Հայաստանում քովիդից 34–ամյա հղի կին է մահացել

Հայաստանում այսօր՝ ապրիլի 20–ին, կորոնավիրուսից  34–ամյա հղի կին է մահացել։ Այս տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։։

Նա կոչ արեց զգոնություն չկորցնել, ժամանակին դիմել բժշկի ու ինքնաբուժությամբ չզբաղվել։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսից հղի կնոջ մահ էր արձանագրվել նաև 2020 թվականի դեկտեմբերին։