Արցախում Վանքասար հայկական եկեղեցու մոտակայքում առկա է ծանր տեխնիկա. Caucasus Heritage Watch-ն ահազանգել է

Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է Արցախի Մարտակերտի շրջանում՝ Վանքասար կոչվող ժայռի գագաթներից ամենաբարձրի վրա գտնվող 7-րդ դարի Վանքասար հայկական եկեղեցու հնարավոր վտանգի մասին։ Այս մասին կազմակերպությունը տեղեկացրել է իր թվիթերյան էջում  https://twitter.com/CaucasusHW/status/1384250585742909444 ։

Նշվում է, որ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս եկեղեցու մոտակայքում գտնվող ծանր տեխնիկա և եկեղեցու հարևանությամբ՝ ճանապարհի եզրին տեղակայված շինություն։

Կազմակերպությունը դիմել է ադրբեջանական իշխանություններին՝ պահանջելով բացատրել՝ ի՞նչ նպատակով են տեխնիկան և շինությունը գտնվում եկեղեցում մոտակայքում։