Հույներին կրկին ստիպում են «համակերպվել» թուրքերի հետ…

Մենք բազմիցս գրել ենք, որ աշխարհը տեղում չի կանգնում, և աշխարհին չի հետաքրքրում, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է կատարվում Հայաստանի և Արցախի հետ: Հայաստանի քաղաքացիներն արդեն հնարավորություն են ունեցել համոզվելու, որ մենք ճիշտ ենք. Չինաստանի և Ռուսաստանի նկատմամբ Իրանի նախաձեռնությունների հետ կապված՝ աշխարհաքաղաքական իրավիճակը արագորեն փոխակերպվում է: Բայց լարված է նաև Հայաստանից դեպի արևմուտք: Այսպիսով, Միացյալ Նահանգների, Անգլիայի և ՆԱՏՕ-ի ճնշման ներքո, վերջին երկու տարում առաջին անգամ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը պաշտոնական այց կատարեց Թուրքիա: Բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում իրական վեճ է բռնկվել երկու երկրների ԱԳՆ-ների ղեկավարների միջև : Ինչպես Հունաստանի արտգործնախարարի, այնպես էլ նրա թուրք գործընկեր Մեվլութ Չավուշօղլուի փոխադարձ մեղադրանքներն ուղղված են եղել Անկարայի և Աթենքի միջև հարաբերությունների հիմնական հարցերին, մասնավորապես`Մերձավոր Արևելքից փախստականների և Կիպրոսի և մի շարք այլ հունական կղզիների ափամերձ ջրերում բնական գազի հանքարդյունահանման խնդիրներին և մի շարք այլ հարցերի:

Եզրափակիչ ասուլիսը սկսվեց դրական նշումով. երկու դիվանագետներն էլ հույս հայտնեցին պահպանել կառուցողական և դրական մթնոլորտը, որը հաստատվել է հարաբերություններում վերջին ամիսներին: Հռետորաբանությունը թեժացավ այն բանից հետո, երբ Դենդիասը Թուրքիայի կառավարությանը հորդորեց զերծ մնալ «կեղծ լուրերի տարածումից, որոնք կարող են խաթարել բարենպաստ մթնոլորտը»: Բացի այդ, հույն քաղաքական գործիչը շեշտեց «Կիպրոսի հարցի վերաբերյալ վերջնական լուծում գտնելու» անհրաժեշտությունը և  Անկարային կոչ արեց սադրանքների միջոցով չխախտել տարածաշրջանում կայունությունը: Ձգտելով մեղմացնել Միջերկրական ծովի տարածքային վեճերի շուրջ ամիսներ շարունակ տևացող լարվածությունը, Դենդիասը աջակցություն հայտնեց Եվրամիությանը (ԵՄ) անդամակցելու Թուրքիայի ձգտումներին, բայց նաև ընդգծեց՝ Հունաստանի ինքնիշխանության ցանկացած խախտում «կպատժվի», հաղորդում է Reuters-ը:

Չավուշօղլուն, որը մամուլի ասուլիսի սկզբում իր հույն գործընկերոջն անվանեց «իր վաղեմի ընկերը», առարկեց Դենդիասին՝ նշելով, որ վերջինը «իր ելույթում, ցավոք, բոլորովին անընդունելի մեղադրանքներ ներկայացրեց Թուրքիային»: Թուրք քաղաքական գործիչը հավելել է, որ Հունաստանը համակարգված կերպով խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները, ինչպես նաև թույլ է տալիս իրեն «մարդկանց թողնել մահանալ բաց ծովում»: «Դուք չէիք ցանկանում դա քննարկել ԶԼՄ-ների ներկայությամբ, բայց այստեղ եք և մեղադրում եք Թուրքիային, որպեսզի անկասկած դրա միջոցով կարողանաք հաղորդագրություն հաղորդել ձեր երկրին: Ես չեմ կարող դա անտեսել», – ասաց Չավուշօղլուն: Անկարան (գործնականում՝ 2017 թվականից) շարունակում է մեղադրել Հունաստանին Էգեյան ծովից դեպի թուրքական ջրեր միգրանտների ապօրինի տեղահանման մեջ: Պաշտոնական Աթենքն իր հերթին բազմիցս անվանել է նման հայտարարությունները չաջակցված և անվստահելի:

Բնական գազի հանքարդյունահանման հարցում Դենդիասը Թուրքիային մեղադրեց նրանում, որ թուրքերը Հունաստանի տարածքային ջրերի տարածումը 12 մղոն ընդլայնելու քայլերը համարում են որպես ռազմական առճակատման բավարար հիմք, չնայած Հունաստանի նախագահի հրամանագիրը Էգեյան ծովում ուղիղ գծեր սահմանելու մասին լիովին համապատասխանեց է ՄԱԿ-ի 1982 թ. Ծովային իրավունքի կոնվենցիային: Խոսելով Միջերկրական ծովի վիճելի ջրերում Թուրքիայի կողմից նախկինում իրականացված երկրաբանական հետախուզության մասին, հույն քաղաքական գործիչը նշեց, որ «ինքնիշխանության խախտման նախադեպերի առաջացման դեպքում միշտ պատժամիջոցներ լինեն»: Ի պատասխան Չավուշօղլուի մեղադրանքների՝ Դենդիասը ասաց, թե զարմացած է, որ Չավուշօղլուն չի ակնկալել, որ ինքը հենց այդպես կգործի՝ «կարծես ոչինչ չի պատահել Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրական ծովում»: Հունաստանի արտգործնախարարն ասաց նաև, որ Աթենքի դիրքորոշումը Էգեյան ծովի վերաբերյալ հայտնի է ու հստակ՝ հիշեցնելով թուրքական ինքնաթիռների կողմից «Հունաստանի օդային տարածքի հարյուրավոր խախտումներ»: «Թուրքիան անընդհատ խախտում է միջազգային իրավունքը: 2020-ի փետրվարից և մարտից հետո Թուրքիան չի կարող Հունաստանին ինիչ-որ բան «սովորեցնել»», – ասաց նա:

Չավուշօղլուն արձագանքեց՝ ասելով, որ եթե Հունաստանը խոսում է Լոզանի 1923 թ. Պայմանագրի մասին, ապա պետք է ապառազմականացնի իր կղզիները, և նշեց, որ Թուրքիան չի ճանաչում Հունաստանի 10 մղոն օդային տարածքը: Գիտակցելով հակասությունների բազմազանությունն ու խորությունը՝ Չավուշօղլուն ասել է, որ «ոչ բոլոր հարցերն են հնարավոր լուծել նման հանդիպումների միջոցով»: Այնուամենայնիվ, նա նաև նշեց, որ կարևոր է շարունակել երկխոսությունը: «Արդյո՞ք նման հարցերը հետագայում կքննարկվեն երկկողմ ձևաչափով: Դուք պետք է համապատասխան որոշում կայացնեք»,- եզրափակել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

Ինչպես տեսնում ենք, թուրքերը շարունակում են ձևացնել, թե իրենք «չեն լսում» իրենց հարևաններին. Դենդիասը հստակ խոսում է ՄԱԿ-ի «Ծովային իրավունքի մասին» 1982 թ. Կոնվենցիայի մասին, որը կարգավորում է Հունաստանի իրավունքները ծովերում, իսկ Չավուշօղլուն «հերքում է» 1923-ի Լոզանի պայմանագիրը: Թուրքը միշտ մնում է թուրք. մինչև չես խփում, նա չի հասկանում մարդավարի լեզուն: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ-ը Թուրքիային սպառնում էր նոր պատժամիջոցներով, որոնք կարող են մտցվել, եթե պաշտոնական Անկարան սկսի ագրեսիվ դիրք զբաղեցնել: Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունների վերջին մի քանի ամիսների ջերմացման ֆոնին՝ հունվարի վերջին, 5 տարվա դադարից հետո, երկու կողմերն էլ վերսկսեցին գազի հարցը լուծելու բանակցությունները: Այնուամենայնիվ, ինչպես Անկարայից, այնպես էլ Աթենքից պարբերաբար հաղորդագրություններ են տարածվում՝ սադրանքներ կազմակերպելու փոխադարձ մեղադրանքների մասին: Բայց սա՝ ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների միջև  է: Իսկ. այնուամենայնիվ, թուրքացած հայերի մեջ դեռ կան ապուշներ ու հիմարներ, ովքեր մեր ազգին դրդում են «դեպի ՆԱՏՕ». Ասում են՝ իբր, այ որ Հայաստանը միանա ՆԱՏՕ-ին, մեր բոլոր խնդիրները կլուծվեն, կճանաչվի Հայոց ցեղասպանությունը, կվերադարձվեն հողերը և այլն: Հայաստանի քաղաքացիներ՝ խիզախորեն ու վճռականորեն թքեք հենց այդպիսի «ագիտատորների» աչքերի մեջ…

Սերգեյ Շաքարյանց