Ինչու փոխվեց Ռուսաստանի ափեր ուղարկված ամերիկյան ռազմանավերի ընթացքը

Բայդենի նախագահ «ընտրվելուց» հետո աշխարհում չարիքի առանցքի իր կարգավիճակն առավել ամրապնդած Միացյալ Նահանգներն ապրիլի 14-ին կանգնեցրել է դեպի Սև ծով նավարկող իր ռազմանավերի ընթացքը:

Իսպանիայում գտնվող Ռոտայի ռազմածովային բազայից ապրիլի 10-ին Ռուսաստանի ափեր ուղարկված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Դոնալդ Կուկ» (USS Donald Cook – DDG-75) և «Ռուզվելտ» էսկադրային ականակիրները փոխել են իրենց երթուղին, մտել Կրետե կղզու «Սուդա» նավահանգստում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի նյութա-տեխնիկական ապահովման կենտրոն, այնտեղ մեկ օր մնալուց հետո հեռացել ու գտնվում են Միջերկրածովյան ավազանում: Սպասում են…

Ռազմանավերը դեպի Սև ծով իրենց ընթացքը փոխել են դրա նախօրեին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցից հետո: Կարելի՞ է արդյոք ամերիկյան ռազմանավերը Սև ծով չմտցնելը համարել տարածաշրջանում լիցքաթափման նշան, ինչպես կարծում են որոշ փորձագետներ: Հազիվ թե…

Տեղի ունեցածը ընդամենը պաուզա է, և հետագան կախված է արդյունքից Ջո Բայդենի ու Վլադիմիր Պուտինի առաջիկա բանակցությունների, որոնք ընթանալու են առանձնահատուկ լարվածության պայմաններում` պայմավորված և՛ Դոնբասում իրավիճակի սրմամբ ու ռուս-ուկրաինական հնարավոր պատերազմով, և՛ ռուս-ամերիկյան հարաբերությունների թերևս այն աստիճան վատացմամբ, որ իրավիճակը կարելի է համեմատել նույնիսկ Կարիբյան ճգնաժամի հետ:

Ավելին. ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները հիմա թերևս ավելի վատ վիճակում են, քան Կարիբյան ճգնաժամի ժամանակ. ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Ջոն Քենեդին գոնե պահպանել է քաղաքական վարվելակերպի կանոնները ու ԽՍՀՄ առաջնորդ Նիկիտա Խրուշչովին չի անվանել մարդասպան, ինչպես Բայդենը վերջերս անվանեց Պուտինին, կարծում եմ, անդառնալիորեն փչացնելով երկու երկրների ղեկավարների մարդկային հարաբերությունները, որոնք կարևոր են ծանրագույն իրավիճակներից ելք գտնելու համար, երբ նրանց ղեկավարած երկրների հարաբերությունները վատթար, մազից կախված վիճակում են:

Ընդգծենք, որ ներկայիս իրավիճակը կանխատեսելի էր, քանի որ ԱՄՆ-ում Միացյալ Նահանգների պատմության մեջ նախադեպը չունեցող կեղծիքներով ու դավադրությամբ իշխանության է եկել ջհուդամասոնական, գլոբալիստական, սատանիստական ուժերի ներկայացուցիչը կամ գործիքը:

Արտերկրի լրատվամիջոցներն այսօր նշել են Սև ծով ամերիկյան ռազմանավերի մուտքը չեղարկելու պատճառը: «Politico»-ն, վկայակոչելով երկու աղբյուր, հաղորդել է, որ Պենտագոնը որոշել է այս շաբաթ իր նավերը Սև ծով չուղարկել, այդ թվում ՝ Ուկրաինայի ու Ռուսաստանի հարաբերություններում լարվածությունը չմեծացնելու համար:

Ինչպես պարզաբանել է թերթը, որոշումն ընդունվել է տարբեր պատճառներով, այդ թվում `այսպիսի «նուրբ ժամանակահատվածում» Մոսկվային սադրել չցանկանալու համար: Դա, իհարկե, կեղծիք է. իբր թե Բայդենը մտածում է (գուցե գիշերները չքնելո՞վ էլ է մտածում…) Ուկրաինայի ու Ռուսաստանի հարաբերություններում լարվածությունը չմեծացնելու և ժամանակահատվածի նուրբ լինելու մասին, երբ բոլոր փաստերը, որոնց կանդրադառնանք առաջիկա հրապարակումներում, ճիշտ հակառակն են վկայում:

Ռազմանավերի մուտքը Սև ծով չեղարկելու պատճառները բոլորովին այլ են…

Նախ, ՌԴ նախագահի հետ հանդիպումից առաջ, Բայդենն իր այդ ճնշամիջոցը ցանկանում է պահպանել չօգտագործված վիճակում, և բանակցությունների արդյունքից ելնելով, որոշում կայացնել այն օգտագործել-չօգտագործելու վերաբերյալ:

Հասկանալի է, որ ամերիկյան ընդամենը երկու ոչ մեծ ռազմանավերն ինքնին, առանձին վերցված, որքան էլ լինեն ժամանակակից, զինված ոչ միայն ականներով, այլև կառավարվող հրթիռներով ու հրետանով, ՀՕՊ, կապի և այլ միջոցներով, Ռուսաստանի համար չեն կարող լուրջ վտանգ ներկայացնել ու հանդիսանալ ճնշամիջոց:

Խնդիրը ռուս-ուկրաինական հնարավոր պատերազմի դեպքում դրանք որպես ՌԴ զինված ուժերին սադրելու միջոց օգտագործելն է ու դրանից բխող ռազմական երկու գերտերությունների անմիջական բախման վտանգը, եթե ՌԴ ռազմածովային կամ օդատիեզերական ուժերը ստիպված լինեն խորտակել հիշյալ ռազմանավերը:

Երկրորդ ու, թերևս, գլխավոր պատճառը հետևյալն է. ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը, վերոնշյալ ռազմանավերը Բոսֆորի նեղուցով Սև ծով պետք է մտնեին ապրիլի 14-ին ու 15-ին և մնային մինչև մայիսի 4-ը և 5-ը (Մոնտրյոյի կոնվենցիայի համաձայն, Սև ծովում ոչ սևծովյան տերությունների ռազմանավերի գտնվելու ժամկետը չպետք է գերազանցի 21 օրը): Սակայն Դոնբասում լայնածավալ պատերազմը, ինչպես տեղեկացրել ենք ավելի վաղ` ելնելով Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի ասածից, սպասելի է մայիսի երկրորդ կեսին, ռուս-ուկրաինական պատերազմը միայն դրանից հետո կարող է լինել, հետևաբար ԱՄՆ-ի համար Սև ծովում իր ռազմանավերի ներկայությունը հիմա այնքան էլ կարևոր և անհրաժեշտ չէ, դրանք այնտեղ կլինեն մայիսին կամ հունիսին:

Չնայած այժմ Սև ծով ամերիկյան ռազմանավերի մուտքի չեղարկմանը, այնուամենայնիվ, CNN-ը, իր աղբյուրին հղում կատարելով, հայտնել է, որ ԱՄՆ-ը քննարկում է Սև ծով ռազմանավեր ուղարկելու հնարավորությունը` «ի նշան Ուկրաինային աջակցության»` իր սահմանների մոտ ռուսական զորքերի ուժեղացող ներկայության ֆոնին: Ըստ հեռուստաալիքի, Վաշինգտոնը կարծում էր, որ դա «հատուկ ազդանշան» կուղարկի Մոսկվա այն մասին, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է իրավիճակին:

«New York Times»-ը մարտի վերջին հայտնել էր, որ ռուս զինվորականները կենտրոնանում են Ուկրաինային սահմանակից տարածքներում: Ըստ լրատվամիջոցի հրապարակման, սահմաններ են ուղարկվել շուրջ 4 հազար զինծառայողներ: Հայտնվում է նաև ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների տեղաշարժի մասին:

ՌԴ պաշտպանության նախարարությունը բացատրել է, որ զորքերի ակտիվությունը կապված է Հարավային ռազմական օկրուգի զորավարժությունների հետ: Կրեմլը հայտարարել է, որ ռուսական բանակը կարող է շարժվել երկրի տարածքով այն երթուղիներով, որոնք անհրաժեշտ է համարում:

Ամերիկյան հիշյալ ռազմանավերի Սև ծովում նորություն չէ, ԱՄՆ-ը վերջին տարիներին Սև ծովում իր ռազմանավերի կանոնավոր ներկայություն է պահպանում, ինչպես Պենտագոնն է հայտարարել, Սև ծով նրանց մուտքը պարբերաբար տեղի է ունենում: Հիշենք, որ կառավարվող հրթիռներով զինված, «Առլի Բերկ» դասի, 4-րդ սերնդի նույն «Դոնալդ Կուկ» էսկադրային ականակիրն այս տարվա փետրվարի սկզբին մտել էր Վրաստանի տարածքային ջրեր, խորհրդավոր առաքելությամբ այցելել Բաթումի նավահանգիստ: Բայց բոլորովին այլ իմաստ ու նշանակություն կստանա նշված ռազմանավերի մուտքը Սև ծով ռուս-ուկրաինական հնարավոր պատերազմի նախաշեմին:

 

Արթուր Հովհաննիսյան