Սահմանամերձ գյուղերում բնակիչներն անորոշության մեջ են՝ հանձնելո՞ւ են իրենց տները (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ազգային վերահսկողության համակարգ» ՀԿ նախագահ, պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանը։

Արթուր Գրիգորյանը հարցում է ուղարկել պաշտպանության նախարարությանը, Ազգային անվտանգության ծառայությանը՝ Հայաստանի ներկա սահմանների վերաբերյալ հարցադրումով, ինչին ի պատասխան՝ նրան այլ կառույցներ են ուղղորդել։ Ի՞նչ են թաքցնում ՀՀ իշխանությունները մեր պետության սահմանների մասին և ի՞նչ պայմանավորվածությունների համաձայն են Հայաստանի տարածքները հանձնվում թշնամուն։

Ըստ Արթուր Գրիգորյանի տեղեկությունների՝ իշխանությունները պատրաստվում են հանձնել նաև Գեղարքունիքի մարզի Գեղամասար, Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղերը։

Ի՞նչ է քննարկվել Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ։ Ինչո՞ւ այդ հանդիպումից հետո այդպես էլ Հայաստան չվերադարձան մեր ռազմագերիները։ Որևէ կապ կա՞ հայ ռազմագերիների և մեր պետությունից ադրբեջանին հանձնվող տարածքների միջև։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք նաև բանակը կազմաքանդելու՝ այս իշխանությունների ծրագրերի մասին՝ անդրադառնալով նաև օրերս ընդունված զինծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձանց համաներում շնորհելու օրինագծին։

Արթուր Գրիգորյանի դիտարկմամբ՝ իմքայլականներն ամեն ինչ անում են Զինված ուժերը, բանակը վարկաբեկելու համար և այդ նպատակով է, որ երեկ վարչապետի աթոռը զավթած անձը մեղադրանքներ հնչեցրեց ԶՈՒ Շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հասցեին։

Մանրամասները՝ տեսանյութում