Գումարի դիմաց իմ ծրագրի հյուր չեն դառնում. Վլադիմիր Պոզներ

Ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները հերքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցի համար դրամական պարգև ստանալու մասին լուրերը, հայտնում է Sputnik Ближнее зарубежье-ն:

Պոզների խոսքով՝ ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է հաղորդավարի հրավերը: Քոչարյանի անձը, Պոզների խոսքով, իրեն հետաքրքիր էր:

«Ի դեպ, ես հաճույքով հարցազրույց կվերցնեի նաև Հայաստանի ներկայիս վարչապետից, բայց…»,- նշել է նա: