Իրանի ԱԳՆ-ը պաշտոնապես մեղադրում է Իսրայելին Նաթանզի օբյեկտում տեղի ունեցած վթարի համար

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իսրայելը մասնակից է Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարին, ըստ Իրանի արտգործնախարարի, Իսրայելի գործողություններն ուղղված են միջուկային գործարքի բանակցությունները խափանելուն, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

«Իսրայելցի քաղաքական գործիչները և զինվորականները բացահայտ ասում են, որ թույլ չեն տա Իրանին առաջընթաց գրանցել, և այսօր նրանք կարծում են, որ հասել են իրենց նպատակին: Մեր պատասխանը կլինի ավելի մեծ առաջընթացը՝ միջուկային ոլորտում»,- ասել է Զարիֆը:
Նա զգուշացնում է այն ծուղակի մասին, որը Իսրայելն ստեղծել է Իրանի էլիտայի և ժողովրդի համար:

«Իրանի պատասխանը կլինի վրեժխնդրություն իսրայելական ռեժիմից՝ համապատասխան ժամանակում: Նաթանզի միջուկային օբյեկտում ոչ մի վնաս չի հասցվել ոչ մարդկանց, ոչ էլ շրջակա միջավայրին, բայց դա կարող է հանգեցնել աղետի, ինչը հանցագործություն է մարդկության դեմ», – ասել է է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն: