Ընտրություններում Քոչարյանի հաղթանակի դեպքում բոլորովին այլ իրավիճակ կլինի ղարաբաղյան կարգավորման հարցում. Ստանիսլավ Պրիտչին

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է ստանալ աջակցություն բնակչության շրջանում: Ընտրություններում նրա հաղթանակի դեպքում ղարաբաղյան կարգավորման հարցում իրավիճակը կփոխվի, սակայն դրանում ցանկացած դեպքում դրական դերակատարում կունենան ռուս միջնորդներն ու խաղաղապահները, համարում է «Եվրասիական զարգացում» փորձագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Ստանիսլավ Պրիտչինը, News.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Եթե մի քանի ամիս առաջ… (իրավիճակը ցույց էր տալիս – խմբ.) Փաշինյանը միանշանակ հաղթում էր, ապա այժմ ակնհայտ է դառնում, որ աջակցություն ունի նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հասկանալի է, որ ամեն ինչ կպարզվի քվեարկության արդյունքում, սակայն նա (Քոչարյանը – խմբ.) ունի շանսեր: Եվ այդ ժամանակ կլինի լրիվ այլ իրավիճակ նաև ղարաբաղյան կարգավորման հարցում: Սակայն ամեն դեպքում ռուսական միջնորդությունն ու ռուսական խաղաղապահ կոնտինգենտը դրական դեր կխաղան, քանի որ կա դրությունը պահպանելու հարցում հետաքրքրվածություն»,-լրագրողներին ասել է փորձագետը: