Հունաստանում՝ իր տան մոտ սպանվել է հայտնի լրագրող Յորգոս Կարաիվասը (տեսանյութ)

Հույն հայտնի լրագրող Յորգոս Կարաիվասը գնդակահարվել է Աթենքում: Հունաստանում նա հայտնի էր քրեական թեմաներով իր ռեպորտաժներով: Այս մասին հայտնում է Euronews-ի ռուսական ծառայությունը։

Անհայտ անձինք դեպքի վայր են եկել մոտոցիկլետով և վեց անգամ կրակել են լրագրողի վրա։

Հարձակման ժամանակ նրանք, հավանաբար, խլացուցիչով ատրճանակներ են օգտագործել: Հարձակումը տեղի է ունեցել, երբ Կարաիվասը տուն էր վերադառնում հաղորդման նկարահանումներից հետո: