Թուրք վարձկանները Ղարաբաղում կռվելու համար աշխատավարձ չեն ստացել. WarGonzo (տեսանյութ)

«WarGonzo» թելեգրամյան ալիքը գրում է. «Արաբալեզու սոցիալական ցանցերում հայտնվել է մի տեսանյութ, որում Սիրիայից ժամանած զինյալները, որոնք վարձվել էին Անկարայի և Բաքվի կողմից  Ղարաբաղյան երկրորդ պատերազմին մասնակցելու համար, բողոքում են, որ աշխատավարձ չեն ստանացել:

Ըստ wargonzo-ի արաբական աղբյուրները, գրոհայիններից մեկն ասել է, որ իրենց հրամանատարները չեն վճարել ռազմական գործողությունների մասնակիցներին, վիրավորներին և զոհվածների ընտանիքներին:

«Մենք կռվել ենք Ղարաբաղում թուրքական պետության համար՝ նրանց ժողովրդի հետ միասին: Մենք ունենք սպանվածներ և վիրավորներ: Սուլթան Սուլեյման շահի 16-րդ դիվիզիան չի կատարել իր պարտավորությունները մեր մարտիկների հանդեպ, աշխատավարձ չի տվել, ոչինչ չի վճարել վիրավորներին ու զոհվածների ընտանիքներին: Մեզանից շատերը սոված են: Այդպես չպետք է լիներ»,- տեսանյութում ասում է Ադրբեջանի կողմից Արցախում ռազմական գործողությունների մասնակիցներից մեկը»։

Տեսանյութը՝ այստեղ