Ինչպես միշտ մարդիկ ծափահարեցին այս շլացուցիչ գաղափարին, առանց հարցնելու՝ բա ո՞նց. Պատգամավոր

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՇԼԱՑՈՒՑԻՉ ՍՏԵՐԻ ՄԱՍԻՆ

2019 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Մինչև 2050 թվականը պետք է Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու»:

Ինչպես միշտ մարդիկ ծափահարեցին այս շլացուցիչ գաղափարին, առանց հարցնելու՝ բա ո՞նց։

Մեկ տարի հետո՝ 2020 թվականին ոչ միայն չտեսանք 5 մլն-ի սկիզբը, այլև իշխանության տգետ և անպատասխանատու կառավարման հետևանքով մոտավորապես 4000 տղամարդ կորցրինք և հազարավոր կանանց զրկեցինք լիարժեք ընտանիք ունենալու երջանկությունից։ էլ չասեմ, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ երկրում սեռերի հավասարակշռության խախտման հետևանքով։

Ուզում եմ տեղեկացնել, որ հրապարակվել են ՄԱԿ-ի բնակչության կանխատեսումները, համաձայն որի Հայաստանում բնակչության թվաքանակը մինչև 2050 թվականը նվազելու է՝ 2 միլիոն 959 հազար մարդուց հասնելով 2 միլիոն 816 հազարի։ ՀՀ-ում գրանցվել է ծնելիության ամենացածր գործակիցը տարածաշրջանում։

Իսկ Ադրբեջանում, Թուրքիայում և Իրանում բնակչությունը կաճի։

Սա ահազանգ է, որ մենք շարունակելու ենք պարտվել, եթե մեր երկրում իրական և կտրուկ փոփոխություններ չլինեն։

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյան