Նորակոչիկները զինվորական երդում են տվել
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է նորակոչիկ զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություն:
ՊՆ տեղեկացմամբ, նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվովիրականացնել հայրենի երկրի սահմանների պաշտպանությունը։ Զորամասի հրամանատարությունը շնորհավորել է զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։