Եմենում պայթյուն է որոտացել կառավարական պալատի մոտ

Եմենի Ադեն քաղաքում պայթյուն է որոտացել կառավարական պալատի մոտ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Լրատվամիջոցը նշում է, որ շենքում այդ պահին եղել են Եմենի նոր կառավարության անդամները: Դեպքի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: