Ընդդիմությունը կգնա՞ արտահերթ խորհրդարանական ընտրությունների (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը

Հնարավո՞ր է արդյոք այս իշխանությունների հետ համավարակի, պատերազմի հետևանքները վերացնել և կայունություն ապահովել, հավատո՞ւմ է դեռ հասարակությունն այս իշխանությունների հետ Հայաստանի բարեփոխման հնարավորությանը։

Ընդդիմությունը կգնա՞ վարչապետի առաջարկած արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Բաբկեն Հարությունյանը չի կարող հստակ ասել, թե ընդդիմությունը ինչպիսի համաձայնության կարող է գնալ իշխանությունների հետ, դա կախված է ստեղծված հանգամանքից, բայց մեկ բան ակնհայտ է՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա իշխանությունից և պատասխանատվության ենթարկվի։

Նա նաև նշեց, որ ընդդիմության այսօրվա պայքարի մեթոդներն արդյունավետ են և ի վերջո կհանգեցնեն Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, միայն թե դրա համար մարդիկ պետք է միանան ընդդիմությանը՝ հանուն Հայաստանի ապագայի և այն հավատով, որ ապագա իշխանություններին իրենք են ընտրելու։

Մանրամասները՝ տեսանյութում