Այստեղ կատարվեց սահմանադրական հանցագործություն. Նաիրա Զոհրաբյանը հանձնաժողովի նախագահի իր լիազորությունների դադարեցման մասին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սահմանադրական հանցագործություն է համարում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր լիազորությունների դադարեցումը: Այս մասին Զոհրաբյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Այստեղ կատարվեց սահմանադրական հանցագործություն»,- ասաց Զոհրաբյանը՝ անդրադառնալով իր վերաբերյալ ԱԺ որոշմանը:

Դեկտեմբերի 29-ին ՀՀ ազգային ժողովը դադարեցրեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները: