Նախօրեին գերիների հետ Հայաստան է տեղափոխվել նաև դի. NEWS.am

Ռուսաստանի Դաշնության և  Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ նախօրեին Հայաստան վերադարձած 4 հայ գերիների հետ եղել է նաև  մեկ դիակ։ NEWS.am-ի տեղեկությունը հաստատեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Գրասենյակից նշեցին, որ չեն կարող ասել՝ զինծառայողի՞ դի է, թե քաղաքացիական անձի։

Նշենք, որ մեր տեղեկություններով, զինծառայողի դի է փոխանցվել։