Ռուս խաղաղապահները ստուգում են Հադրութի շրջանում տեղի ունեցած հրաձգության մասին տեղեկությունը. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում կստուգեն Հադրութի շրջանում տեղի ունեցած հրաձգության մասին տեղեկությունը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության՝ երկուշաբթի հրապարակված տեղեկագրում:

Ռուսական ռազմական գերատեսչության տվյալներով՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

«Կողմերի հաշտեցման կենտրոնը ստուգումներ է իրականացնում՝ կապված դեկտեմբերի 27-ին Հադրութի շրջանի Տող գյուղում ավտոմատ զենքի հնարավոր կիրառման մասին տեղեկության հետ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: