Թուրքերը Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ցուցանակ են տեղադրում՝ «բարի գալուստ Ադրբեջան»․ Գորիսի փոխքաղաքապետ

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ ադրբեջանցիները «Բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ ցուցանակ են տեղադրել։

«Թուրքերը լցված են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը. ցուցանակ են տեղադրում։ Տեսնո՞ւմ եք գրառումը` բարի գալուստ ադրբեջան։ Դե ասեք սա Սյունիքը չէ, ասեք, որ սահմանները ամուր են, ասեք, որ ճիտը սա էր, որ զանգեզուրում թուքը պիտի գրի` բարի գալուստ դժոխք։ Հպարտացեք, անթասիբներ»,- գրել է Իրինա Յոլյանը։