Հայրենիք վերադարձած գերիներից մեկին շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել

Wargonzo-ի փոխանցմամբ, Հայաստան վերադարձած գերիներից մեկին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ քիչ առաջ Բաքվից Երևան են վերադարձել հայ ռազմագերիներ, օդանավը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում։

Չորս հայ գերիների վերադարձը Հայաստան իրականացվել է Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ:

Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկակական ու բարոյահոգեբանկան աջակցություն: