Ոստիկանները բերման են ենթարկել «Հայրենիք» կուսակցության անդամներ Բաբկեն Հարությունյանին ու Արսեն Նիկողոսյանին

Քիչ առաջ ոստիկանական ուժերն ապօրինաբար բերման ենթարկեցին «Հայրենիք» կուսակցության անդամներ Բաբկեն Հարությունյանին ու Արսեն Նիկողոսյանին, որոնք, ի թիվս այլ քաղաքացիների, մասնակցում էին դավաճան Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության գործողությանը։

Այս ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

«Հայրենիք»-ը դատապարտում է ընդդիմադիր քաղաքական ուժերին լռեցնելու նպատակով իրականացվող անօրինական գործողությունները, որոնք ՀՀ վարչապետի աթոռը զավթած Փաշինյանի ուղիղ հրահանգների հետևանք են։

«Հայրենիք»-ը չի նահանջելու. դավաճանի հրաժարականն այլընտրանք չունի։