29-ամյա Արգիշտի Քյարամյանին Նիկոլ Փաշինյանը վերջին 2.5 տարում 9 անգամ նշանակել է պաշտոնի ու ազատել՝ առանց որևէ պարզաբանման. «Մեդիապորտ»

«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը գրում է. «Պատերազմի ամենաթեժ պահին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված Քյարամյանին երեկ Նիկոլ Փաշինյանը նշանակել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Մինչդեռ նկատենք, որ ըստ հավաստի տեղեկությունների, ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատման պատճառը, Քյարամյանի գիտությամբ, նրա ազգականի կողմից ադրբեջանցիներին հայկական անձնագրեր վաճառելն է եղել, որի հետևանքով թշնամին ոչ միայն հնարավորություն է ունեցել անարգել շրջել Հայաստնում, այլև հայի անվան տակ մեկնել արտերկիր, այդ թվում՝ ՌԴ»: