Կեղծ կամավորներն ու ռազմագերիների կեղծ ծնողներն ո՞ւմ են պաշտպանում (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝ «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը և պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանը

Դեկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Ալիևի ծնունդը շնորհավորեց հայկական երկու գյուղերը՝ Շուռնուխն ու Որոտանը հանձնելով թշնամուն։ Մեր հայրենիքը գյուղ առ գյուղ չենք կորցնի, եթե վարչապետի պաշտոնում լինի  հայրենասեր, իր երկիրը, իր ժողովրդին իրապե՛ս սիրող ղեկավար, և ոչ թե առ այսօր անգամ թշնամի պետության ղեկավարի ծաղրանքներին պատասխանելու կարողություն չունեցող մեկը:

Հայրենիքի կորստից դառնացած՝ շատերը երեկ գրառումներ էին անում, թե դավաճան Նիկոլը Ամանորին էլ Գեղարքունիքից մի քանի գյուղ կպոկի ու կտա «կիրթ» Ալիևին՝ որպես Նոր տարվա շնորհավորանք:

Այսօ՛ր էլ, վաղն էլ,  մյուս օրն էլ՝ հայրենազրկումը կշարունակվի,  քանի դեռ Արցախը հանձնողը Հայաստան պետության ղեկին է:

Մանրամասները՝ տեսանյութում