Հարցեր վարչապետին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ սահմանների ճշտման միակողմանի գործողությունները կատարելիս հիմք է ընդունում ԽՍՀՄ սահմանները և GPS համակարգի տվյալները:

Վարչապետ նիկոլ Փաշինյանը տեղյակ է արդյոք, որ 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունված Ադրբեջանի Հանրապետության անկախության սահմանադրական ակտով Ադրբեջանի Հանրապետությունը իրեն համարում է 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը և ոչ թե՝ ԽՍՀՄ կազմի մեջ մտած Ադրբեջանի իրավահաջորդը:

Այս դեպքում, ինչու է Նիկոլ Փաշինյանը ղեկավարվում ԽՍՀՄ սահմաններով, երբ Ադրբեջանն այն մերժում է:

Արդյոք հաջորդ քայլով Նիկոլ Փաշինյանը չի ղեկավարվելու Ադրբեջանի կողմից 1918-1920թթ. իրեն վերագրած տարածքների սահմաններով:

Արդյոք ՀՀ կառավարությունը, ի դեմս վարչապետի նպատակ է դրել արդարացնել Ադրբեջանի ակնկալիքները:

Ես այսպես եմ պատկերացնում իրավիճակը, պետք է բոլոր հնարավոր հակասություններն օգտագործել Ադրբեջանի միակողմանի պահանջները մերժելու կամ վատագույն դեպքում ձգձգելու համար: Բայց վարչապետն ինքն է կարծես հակասությունները փորձում վերացնել Ադրբեջանի օգտին:

Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից