Ալիևի ծնունդին նվեր են մատուցում և´ Քննչական կոմիտեն, և´ դավաճան Նիկոլը, գործին լծվել է նաև անհայր Արգիշտի Քյարամյանը․ Գառնիկ Իսագուլյան

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ Տ․ Ա․ Ղազարյանի աշխատասենյակում քննչական գործողության ժամանակ «Ազգային Անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հայտարարություն է արել, որին ներկա է եղել նաև Գ․ Իսագուլյանի պաշտպան Ա. Ծառուկյանը։

Գառնիկ Իսագուլյանը հստակ հայտարարել է, որ քաղաքական հետապնդման զոհ է․ «Ալիևի ծնունդին նվեր են մատուցում և´ Քննչական կոմիտեն, և´ դավաճան Նիկոլը։ Գործին լծվել է նաև անհայր Արգիշտի Քյարամյանը։ Խոստանում եմ, որ բոլորը պատժվելու են օրենքով սահմանված կարգով դավաճանի՝ իշխանությունից հեռանալուց հետո»,- հայտարարել է Գ․ Իսագուլյանը։