Սյունիքի մարզի Որոտան համայնքի բնակելի շենքերի, օբյեկտների մի մասը թշնամին վերցնում է. գյուղապետը հաստատել է

Որոտանի տարածքից մի հատված անցնում է հակառակորդին:

«Տարածքները, բնակելի շենքերը, օբյեկտները, որոնք մեր վարչական տարածքինն են, տալիս ենք Ադրբեջանին, մտնում են իրենց տարածք», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց Որոտանի գյուղապետ Սուրիկ Օհանջանյանը:

«20 տարուց ավելի է՝ աշխատում եմ ղեկավարությունում ու գիտեմ՝ դա մեր վարչական տարածքն է, բայց տալիս են իրենց»,- նշեց նա: