ԼՂ կարգավիճակի համար լրացուցիչ բանակցություններ են պահանջվում. Մատվիենկո

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար անհրաժեշտ է լրացուցիչ բանակցություններ անցկացնել, և այս հարցում Ռուսաստանը լրացուցիչ ջանքեր է ակնկալում նաև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներից: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը փակագծերից դուրս է, դրա որոշման համար լրացուցիչ բանակցություններ են պետք: Մենք, անխոս, ակնկալում ենք, որ այդ ուղղությամբ ջանքեր կներդնեն ԵԱՀԿ-ն, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների նախագահները, որ ներգրավված են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Դեռ շատ բարդ աշխատանք կա անելու»,- ասել է նա: