Արձակուրդ եկած զինվորներին չեն թողել Արցախ վերադառնալ, ստիպված գնացել են Սիսիանի զորամաս. Մանուկյանը դիմեց Օնիկ Գասպարյանին

Պարոնայք ոստիկաններ, Ազգային անվտանգության պարոնայք սպաներ, և վերջապես այսքան տարի մեր փայփայած, մեր մեծագույն արժեք համարված ՀՀ ԶՈւ, այդ թվում՝ իմ ու հարյուր հազարավոր մեր քաղաքացիների համար պաշտված, հարգված ԳՇ պետ, ԳՇ մեր բանակի բարձրագույն զինվորական կա՛զմ, դիմում եմ բոլորիդ, քանի վայրկյան ավել Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետի աթոռին, մեր երկիրն ավելի անպաշտպան է դառնում։ Այս մասին կառավարության շենքի դիմաց հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ուժայիններին։

«Օնիկ Գասպարյան, սիրելի եղբայր, արձակուրդ եկած զինվորները երեկ ուղևորվում էին Արցախ, սակայն նրանց թույլ չեն տվել շարունակել իրենց ճանապարհը և դիրքերում կանգնել, ստիպված վերադարձել են Սիսիանի զորամաս, սա վտանգ է մեր ազգային անվտանգությանը, մեր դիրքերը դատարկվում են, որովհետև այս կառավարության շենքում նստած է մի անմեղսունակ»,- ասաց Մանուկյանը