Բռնակոչը Հայաստանյայց Եկեղեցու դեմ է և հանդիսանում է ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություն

Կից նկարում նշված կոչը (բռնակոչը) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ է և հանդիսանում է ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություն:

Կիրակի օրը (27.12.2020թ.) ժամը 11:00-ին ներկա եմ լինելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և նաև ֆիզիկապես եմ պաշտպանելու Մայր Աթոռը բռնակոչին միացողներից:

Նիկոլ Փաշինյանն իր ատելության քաղաքականությամբ այս գործընթացը դարձնելու է ազգային ազատագրական պայքար:

Ընկերներիս հորդորում եմ միանալ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արա Զոհրաբյան

Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից