Նիկոլականների կիրակնօրյա առաջիկա արշավանքը դեպի Էջմիածին ՊԵՏՔ Է ՏԱՊԱԼՎԻ ջանիվ և արյամբ հավատացելոց հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու

Նիկոլի ու նիկոլականների

– արշավանքը դեպի Եռաբլուր ՀԱՋՈՂՎԵՑ՝ շնորհիվ ընդդիմության անկազմակերպվածության;

– արշավանքը դեպի Սյունիք գրեթե ամբողջությամբ ՁԱԽՈՂՎԵՑ՝ շնորհիվ տեղային՝ ազգակցական ամուր կապերով կապված ինքնակազմակերպվող համայնքի (ի դեպ, Հայաստանի մոբիլիզացիոն ուժը սրա մեջ էր առաջին պատերազմում հաղթանակի ժամանակ, ու մենք չէինք պարտվի երկրորդ պատերազմում, եթե տարիներ շարունակ ներդրումների մեծ մասը չարվեր միայն Երևանում ու Ստեփանակերտում և իրապես տարածքային համաչափ զարգացում տարվեր);

– կիրակնօրյա առաջիկա արշավանքը դեպի Էջմիածին (https://www.facebook.com/dajanik.hayuhi/posts/116470453653632), որ նախաձեռնել են Նիկոլի իշխանության նեցուկներից կրոնական [արագ մոբիլիզացվող] փոքրամասնությունները, ՊԵՏՔ Է ՏԱՊԱԼՎԻ ջանիվ և արյամբ հավատացելոց հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու։ Եթե պետությունն ի վիճակի չէ պաշտպանել մեր ազգային ինքնության այդ կարևոր հենասյունը (իսկ որ ի վիճակի չէ, մենք տեսել ենք դեռ 2018 թ․-ից), ուրեմն եկեղեցասեր համայնքը պետք է ինքնակազմակերպվի։

Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից։