Եռակողմ ամոթալի հայտարարության մեջ «տրամաբանորեն» մի կետ էլ պետք է լիներ, որը չկա․ «հայկական ուժերի զինաթափում կամ դուրսբերում Արցախից մնացած հատվածից»

Եռակողմ ամոթալի հայտարարության մեջ «տրամաբանորեն» մի կետ էլ պետք է լիներ, որը չկա․ «հայկական ուժերի զինաթափում կամ դուրսբերում Արցախից մնացած հատվածից»։

Ակնհայտ է, որ Բաքվի բռնապետը և նրա ավագ «եղբայր» Էրդողանը շատ կուզենային նաև դա ընդգրկել փաստացիորեն ստորացուցիչ այդ հայտարարության մեջ, իսկ դավաճանը որևէ կերպ չէր կարող առարկել, ինչպես թշնամուն չի առարկում և ոչ մի խնդրում։

Հետևաբար, ամենայն հավանականությամբ, հենց Ռուսաստանի նախագահի ջանքերով է նման կետի առկայությունը բացառվել, որովհետև հայկական վերակառուցված զինված ուժերն անհրաժեշտ են լինելու հաջորդ ռուս-թուրքական՝ արդեն ավելի խոշոր հնարավոր բախման ժամանակ։

Իսկ այդ բախման հավանականությունը որևէ մեկը չի կարող բացառել, քանի դեռ էրդողանական Թուրքիան սեփական և Արևմուտքում իր «օպերատորների» հակառուսական ծրագրերի շրջանակում շարունակում է ծավալապաշտության հավակնել միանգամից մի քանի տարածաշրջաններում՝ Սև ու Կասպից ծովերի ավազանում և Կենտրոնական Ասիայում խցկվելով Ռուսաստանի կենսական շահերի գոտիներ։

Ընդհանուր համայնապատկերն իհարկե ավելի բարդ է և բազմակողմ, բայց այսքանն էլ, կարծում եմ՝ բավական է հասկանալու համար, թե Հայաստանի համար որքան կարևոր է պարտության մարմնավորում դավաճանի հեռացումը և առանց նրա Հայաստանի ապագայի ծրագրերի մշակումը։

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից։