Նիկոլ Փաշինյանի` ապագայի մասին այսօրվա գրառումն իրականում կոչ էր` փակել պատերազմի էջը և համակերպվել առկա դաժան իրողությունների հետ

Նիկոլ Փաշինյանի` ապագայի մասին այսօրվա գրառումն իրականում կոչ էր` փակել պատերազմի էջը և համակերպվել առկա դաժան իրողությունների հետ։

Ի դեպ, վերջին օրերին դա է իշխանական քարոզչական գիծը` արդարացնել տեղի ունեցածը, ցույց տալ, որ այս ողբերգությունը մի օր տեղի էր ունենալու և իրենց բախտն ընդամենը չի բերել, որովհետև տեղի է ունեցել իրենց իշխանության օրոք։

Սրանով է նաև պայմանավորված, որ թեման տաք պահողները, պայքարողները և պատասխան պահանջողները ամենատարբեր մեթոդներով թիրախավորվում են, փորձ են անում նրանց մեկուսացնել, որովհետև խոչընդոտում են, այսպես ասած, մարսման գործընթացին։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից։