ՅՈՒՆԵՍԿՕ-ն սպասում է Ադրբեջանի անհապաղ պատասխանին Ղարաբաղ այցելելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սպասում է Ադրբեջանի անհապաղ պատասխանին Ղարաբաղ այցելելու համար, ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդագրության մեջ:

«Նոյեմբերի 20-ի մամուլի հաղորդագրության մեջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիշեցրել է մշակութային արժեքները պաշտպանելու պարտավորության մասին՝ 1964 թվականի ռազմական հակամարտությունների դեպքում կոնվենցիայի համաձայն, որը վավերացրել է ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը:  Ուստի կազմակերպությունն առաջարկել է անկախ փորձագիտական առաքելություն՝ որպես տարածարջանի ժառանգության արդյունավետ պաշտպանության նախապայման:

Այդ առաջարկը ստացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությունը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին սկզբունքային համաձայնությունը:

«Դեռևս ակնկալվում է Ադրբեջանի պատասխանը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա շարունակել մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու և պահպանելու հարցերով իր առաքելությունը Ղարաբաղում: Յուրաքանչյուր անցնող շաբաթվա դրությամբ մշակութային ժառանգության գնահատման հնարավորությունները դառնում են ավելի փխրուն և բարդ՝ հաշվի առնելով եղանակային վատթարացող պայմանները: Ժառանգության պաշտպանությունը կարևոր գործոն է կայուն խաղաղություն հաստատելու պայմաններ ստեղծելու համար: Ուստի ակնկալում ենք, որ Բաքուն անհապաղ կարձագանքի, որ կյանքի կոչվեն կառուցողական քննարկումները, որոնք տեղի են ունեցել վերջին շաբաթների ընթացքում»,-ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գործադիր տնօրենի տեղակալ Էռնեստո Օթոնե հայտարարության մեջ: