Հայ-թուրքական հարաբերությունների հիմքը դրվեց հեղափոխության օրերին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայ-իտալական մշակութային համագործակցություն» կազմակերպության նախագահ Դավիթ Խաչատրյանը, որի հետ խոսեցինք ներքաղաքական իրողություններից, խայտառակ պարտությունից Արցախում և բարոյական դաշտում։

Ի՞նչ տեղի ունեցավ օրեր առաջ Եռաբլուրում, երբ վարչապետն անտեսելով սգավոր քաղաքացիների պահանջը՝ այնուհանդերձ ներխուժեց հայ հերոսների գերեզման և հերթական ուրախության շոուն սարքեց այնտեղ։ Ինչո՞ւ այսօր նույն դավադիր կեցվածքով, անտեսելով սյունեցիների  պահանջը, խաբեց նրանց և ուղղաթիռով ներխուժեց Սյունիք, ինչո՞ւ ձերբակալեցին Գորիսի քաղաքապետին։

Խոսեցինք պատերազմի տխուր հետևանքներից՝ հողերի վաճառք, արտագաղթի սպառնալիք, բանակի կազմալուծում և այլն։

Երեկ երեկոյան «Անտարեսի» տնօրեն Արա Մարտիրոսյանի գրառումը շատերին վրդովեցրեց և հարց բարձրացվեց նրա իրական ծագման մասին, մանավանդ, որ ավելի վաղ նա իր գրառումներից մեկում խոստովանել էր, որ ինքը հայ չէ, ընդամենը հայաստանցի է։ Դավիթ Խաչատրյանն ասաց, որ դա ևս հատուկ տեխնոլոգիա է՝ հանրությանը մանիպուլացնելու միջոցով և կեղծ տեղեկությամբ, դրական տրամադրել վարչապետի հանդեպ։

Անդրադարձանք հայ-թուրքական հարաբերությունների մասին իշխանությունների հայտարարություններին, ինչպես նաև արտաքին դիվանագիտական հարաբերություններին, որոնք, ըստ հաղորդման հյուրի, իսպառ տապալել են օրվա իշխանությունները։

Մանրամասները՝ տեսանյութում