Դուք, որպես կույր առաջնորդ, հուսահատությունից բղավող ժողովրդին չեք կարող առաջնորդ լինել. Կանադայի Հայոց թեմի առաջնորդը՝ Փաշինյանին

Կանադահայոց Թեմի Առաջնորդ Տ. Աբգար Եպիսկոպոս Հովակիմյանը հանդես է կոչով, որում մասնավորապես ասված է.

«Խորապես առնչված մեր եղբայրների և քույրերի այս օրերին ապրած ճգնաժամով՝ պարտք ենք համարում միանալ վարչապետի հրաժարականի համահայկական պահանջին և աղոթում, որ օրվա իշխանությունըl՝ գլխավորությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ընդունելով իր ձախողության և այժմու անկարողության ակնհայտ իրականությունը, հրաժարվի իր դիրքերից և առիթ ստեղծի, որպեսզի քաղաքական հանդարտ պայմաններում տեղի ունենա իշխանափոխություն՝ հնարավորություն տալով սթափ գիտակցություն ունեցող անձերին փրկել հայրենիքը վերջնական կործանումից և ժողովրդի մեջ ահագնացող ատելության կործանարար թույնից»: