Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն արդեն բացահայտ կերպով պաշտպանում են Ադրբեջանի շահը․ Mediaport

Նիկոլ Փաշինյանի ընկեր, «Անտարես» հրատարակչության սեփականատեր Արմեն Մարտիրոսյանը, որը Փաշինյանի «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» անհեթեթ կարգախոսը բաներների վրա փակցնելու համար առանց մրցույթի ավելի քան 136 միլիոն դրամ է ստացել Հայաստանի հարկատուների հաշվին, ֆեյսբուքյան գրառմամբ կշտամբել է հայ ժողովրդին՝ մեղադրելով Ադրբեջանի հողերը զավթելու, այդ տարածքներում տներ կառուցելու և հանքեր շահագործելու մեջ:

Mediaport-ը գրում է․ «Այս տեմպով շարունակելու դեպքում Արմեն Մարտիրոսյանը հաջորդ գրանտը կարող է ստանալ Ադրբեջանի կառավարությունից, ավելին՝ կարող է նաև հավակնել Ադրբեջանի ազգային հերոսի կոչման՝ այդ երկրի շահերը լավագույնս սպասարկելու համար»: