Խնածախ և Այգեստան գյուղերի մերձակայքում կիրականացվի զենք-զինամթերքի վնասազերծում. ԱԻՊԾ

Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մերձակայքում օրվա ընթացքում սպասվում է տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Ծառայության սակրավորական ջոկատները և հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը շարունակում են զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման գործընթացը: Ուստի, պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Մանրամասների համար զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- նշեցին ԱԻՊԾ-ից: