Զինվորական համազգեստով մի խումբ անձինք բերվեցին Հանրապետության Հրապարակ. Mediaport

Փաշինյանի երթի մասնակիցներին արդեն ավտոբուսներով բերում են Հանրապետության Հրապարակ: Այս մասին գրում է Mediaport տելեգրամյան ալիքը։

«Mediaport-ի թղթակիցը հայտնում է, որ 20 րոպե առաջ կառավարության շենքի հետնամասում կայանեց ավտոբուս, որի մեջ հիմնականում կանայք են:

Ուղևորներից ոչ ոք մինչ այս պահը չի իջել ավտոբուսից: Ըստ ամենայնի, մարդկանց հրահանգված է սպասել ավտբուսում:

Ավտոբուսի պետհամարանիշն է [200 QQ 61]»,- գրել է ալիքը։

Ավելի ուշ Mediaport-ը նոր լուսանկարներ է հրապարակել՝ գրելով. «Հենց նոր երկու միկրոավտոբուսով զինվորական համազգեստով մի խումբ անձինք բերվեցին Հանրապետության Հրապարակ»: