Դուք նկատեցի՞ք, որ Ալիևի բոլոր փաստարկները մեկից մեկ համընկան նիկոլապաշտների կարծիքների հետ

Փաստորեն, Ալիևը ակնհայտ համալրեց Նիկոլ Փաշինյանի համակիրների շարքերը:

Դե այնպես չէ, որ Ալիևը Փաշինյանին իրականում չէր համակրում, չնայած որ պարբերաբար Նիկոլին հեգնում էր և նսեմացնում։ Այստեղ խնդիրը ավելի խորքային է.

ալիևը շատ լավ հասկանում է, որ միայն Փաշինյանն է կարող լիովին երաշխավորել Հայաստանի և Արցախի հանձնումը թուրքին և Փաշինյանի հեռանալուց հետո ադրբեջանցիների համար գրեթե անհնարին կդառնա շարունակել հայկական բնակավայրերի և դիրքերի զավթումը։

Մենք դրա մասին երկար և հանգամանալից կխոսենք շատ մոտ ապագայում։

Սակայն պետք է փաստել, որ բացի տարածքային և տարածաշրջանային «նվերներից», որոնք Նիկոլը մատուցեց և մատուցում է թուրքերին, նա արեց շատ «կարևոր» մի բան, որի մասին գրեթե չի խոսվում…

Փաշինյան Նիկոլը` ադրբեջանցիների մեջ սերմանեց ինքնահարգանքի զգացում…

Նա իրենց դեմքներին ժպիտ վերադարձրեց, իրենց տվեց հույսեր, որ իրենք տարածաշրջանում ամենաուժեղն են և հաջողակը… Ի վերջո նա ադրբեջանցիներին դարձրեց` իրականում «հպարտ քաղաքացիներ»։

Հասկացաք չէ՞, որ այն ամենը, ինչը խոստանում էր հայերին Նիկոլը`իրականացրեց թուրքերի և ադրբեջանցիների համար և սա առանց չափազանցության։

Եվ վերջում.

դուք նկատեցի՞ք, որ Ալիևի բոլոր փաստարկները մեկից մեկ համընկան նիկոլապաշտների կարծիքների հետ։

Դե հիմա մտածեք…

Չնայած, մտածելու բան էլ չկա։

Ամեն ինչ ակնհայտ է։

Այսօր Հայաստանում իշխում է ադրբեջանամետ իշխանություն և բնավ զարմանալի չէ, թե ինչու են հանձվում հայկական դիրքերը։ 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից