Գերեվարվածների հարազատներ և բարեկամներ, Ձեր պահանջները ներկայացրեք դավաճան Նիկոլին. նա է միակ պատասխանատուն

Դիտում էի Շիրակի մարզի Ազատան գյուղի օրեր առաջ ադրբեջանական գերության մեջ հայտնված բնակիչների հարազատների և բարեկամների բողոքի ակցիան, ովքեր փակել են Գյումրի-Երևան ճանապարհը…

Զավեշտալին այն էր, որ որոշ բողոքողներ հայտարարում էին. «Մենք մենակ մեր երեխեքին ենք ուզում… Մենք Նիկոլին հո դեմ չենք, էդ ընդդիմադիրները թող գնան երեխեքին բերեն»…

Հարգելի բողոքող ազատանցիներ, ընդդիմությունը չի կարող պետության անունից բանակցել Ադրբեջանի հետ որևէ հարցով… Այդպիսի հնարավորություն ունի միայն Նիկոլը՝ երկրի վարչապետը… Բայց քանի որ նրան Բաքվում բանի տեղ չեն դնում, մեր գերիների հարցով հիմնականում զբաղվում են ռուսները…

Հայաստանի ընդդիմադիրները ՉԵՆ կարող այդպիսի բանակցություններ վարել ու լավ կլինի վերջ տաք Ձեր անտրամաբանական պահանջներին, որից ուրախանում են իշխանությունները ու կոնկրետ պահանջներ ներկայացնեք Ձեր սիրելի Նիկոլին, ով և որպես երկրի գերագույն գլխավոր հրամանատար պատասխանատու է Ձեր գերեվարված հարազատների և բարեկամների, ընկերների և հարևանների համար…

Հետաքրքիր է, այս մարդիկ իրո՞ք չեն հասկանում, թե իրականում ումից պետք է պահանջեն գերի ընկածների խնդրի լուծումը…

Համաձայն եմ, Նիկոլը  չպետք է հեռանա, որ Դուք բոլորդ գաղթական դառնաք…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից