«Առավոտ». Հեղափոխությունից հետո մենք գնացինք պետական ինստիտուտները քայքայելու ճանապարհով, որովհետև իշխանությանը թվում է, թե երկիրը կարելի է ղեկավարել միայն PR ակցիաներով և «լեզվին զոռ տալով»

«Առավոտ» թերթը գրում է.  «Ամպագոռգոռ հայտարարություններն այն մասին, որ Արցախը պետք է վերադարձնել բանակցությունների սեղանին, մաքուր բլեֆ էին: Մեկը լիներ՝ Հայաստանին այդ սեղանի մոտ հրավիրեր:

Մինչև 2018 թվականը մենք ունեինք անորակ պետություն՝ կոռումպացված իշխանությամբ: Այդքանով հանդերձ՝ պետական ինստիտուտները, լավ, թե վատ, գործում էին:

Հեղափոխությունից հետո մենք գնացինք այդ ինստիտուտները քայքայելու ճանապարհով, որովհետև նոր [ոչ կոռումպացված] իշխանությանը թվում է, որ երկիրը կարելի է ղեկավարել միայն PR ակցիաներով և «լեզվին զոռ տալով»: Բայց ասացեք խնդրեմ, ճարտար լեզվական հնարքները կօգնե՞ն Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որոնց տները, արոտավայրերը, վարելահողերը հայտնվել են ադրբեջանական բանակի նշանառության տակ: Թերևս, պետական առայժմ գործող օղակներից են մնացել համայնքապետարանները:

Գյուղապետերն են փորձում կազմակերպել մարդկանց, ուղղորդել GPS-ներում մոլորված համագյուղացիներին և անգամ բանակցեն ադրբեջանցիների հետ: Բայց գյուղապետերի ուսերին չի կարելի դնել անվ­տանգության խնդիրները, մենք, որքան գիտեմ, ունենք կառավարություն, որի ներկայացուցիչնե­րը պետք է շփման մեջ մտնեն մարդկանց հետ և արդահովեն մարդկանց անվտանգությունն ու խաղաղ աշխատանքը: Այդպես եմ ես պատկերացնում պետության գործառույթը:

Հա, մոռացա, կան ավելի կարևոր գործեր՝ ու­ղերձների միջոցով բացահայտել «ներքին թշնամիներին» և ֆեյսբուքում ջախջախիչ հարվածներ հասցնել բոլոր ընդդիմախոսներին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: