Մանե Թանդիլյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը այցելել են Աղավնո համայնք

Այսօր ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյան և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը այցելել են Աղավնո համայնք` հանդիպել բնակիչների և համայնքի ղեկավարի հետ:

Նախարարները տեղում ծանոթացել են պատերազմից հետո համայնքում առաջացած խնդիրներին և պատրաստակամություն հայտնել ձեռնամուխ լինել հրատապ լուծում պահանջող խնդիրների շուտափույթ լուծմանը:

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն