Իրանի խորհրդարանի պատգամավորները դատապարտել են Բաքվում Էրդողանի հնչեցրած «պառակտիչ» ակնարկները

Իրանցի օրենսդիրները հայտարարություն են ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի «անընդունելի և պառակտիչ» ակնարկները, որոնք նա հնչեցրել է Բաքվում բանաստեղծություն արտասանելիս:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, հայտարարության տակ ստորագրել են խորհրդարանի 214 պատգամավորներ: Վերջիններս դատապարտել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «պառակտիչ ելույթը»՝ պահանջելով, որ նա հարգանք դրսևորի բարիդրացիական հարաբերությունների նկատմամբ և հանդես գա մահմեդականների միասնականության և տարածաշրջանային կայունության և խաղաղության օգտին: